Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012

Պայքար դեղերի կեղծման դեմ

Պայքար դեղերի կեղծման դեմ

2006 թվականից ի վեր, Եվրոպայի Խորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչությունը կեղծ դեղերի և սննդի նմանատիպ հավելումների շրջանառությունը բացառելու, հիմնախնդրի իրավական կարգավորմանն աջակցելու նպատակով, այս կամ այն տարածաշրջանում  հաճախակի կազմակերպում է մի շարք խորհրդաժողովներ, քննարկումներ և դասընթացներ` նպատակ հետապնդելով առավելագույնս աջակցել դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի ազգանվեր գործն իրականացնող բժշկական-փորձագիտական, իրավաբանական և մաքսային այն ծառայություններին, որոնք անմիջականորեն առնչվում են դեղերի հավաստագրման, ներկրման և շրջանառության մեջ դնելու գործընթացներին:

 

Այս ամենի արդյունքում` 4 տարի առաջ շրջանառության մեջ դրվեց «Դեղերի կեղծման և  նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի» «Մեդիքրայմ» համաձայնագրի նախագիծը, որը հաջորդող երեք տարիների ընթացքում  շտկում-լրացումների և կատարելագործման արդյունքում, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն 2011 թվականի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրեց համաձայնագիր` համաձայն որի դեղարտադրանքը դիտարկվում է կեղծ, եթե կանխամտածված կամ խաբեությամբ ներկայացված է իսկության ծագման, բաշխման շղթայի տվյալների մասին ոչ ճշգրիտ տեղեկատվություն: Ընդ որում, Համաձայնագրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն համարվում է առաջին միջազգային փաստաթուղթը, որը տարածվում է դեղերի և բժշկական արտադրանքի վրա, սահմանում քրեական պատասխանատվություն նմանատիպ արտադրանքի, ինչպես նաև դրան վերաբերող փաստաթղթերի բոլոր տիպի կեղծումների համար, հնարավորություն ընձեռում ընդունելու կոնվենցիան նաև Եվրոպայի Խորհրդի ոչ անդամ երկրներին, ապահովում միջգերատեսչական համագործակցություն դեղերի ոլորտը կարգավորող կառույցի, ոստիկանության, դատաիրավական, մաքսային մարմինների միջև:

 

Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպված դասընթացներին, ինչպես նաև «Մեդիքրայմ» համաձայնագրի ամբողջական ձևավորման գործընթացին ակտիվորեն մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, իսկ արդեն 2012 թվականի սեպտեմբերի 20-ին մեր երկիրը նույնպես իր ստորագրությունը դրեց «Մեդիքրայմ» համաձայնագրի տակ:

 

Բարձր գնահատելով ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնի ակտիվ մասնակցությունը, Եվրոպայի Խորհրդի որակի և առողջապահության վարչությունն առաջին անգամ վստահեց, որ ԱՊՀ երկրների համար դեղերի կեղծման դեմ պայքարին նվիրված դասընթացը կազմակերպվի Հայաստանում:

 

Պատեհ առիթը չուշացավ. ընթացիկ տարվա նոյեմբերի 8-9-ը մայրաքաղաքի «Մարիոթ» հյուրանոցում Եվրոպայի Խորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչության կողմից ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ համատեղ, ԱՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ կազմակերպվել էր դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարին նվիրված երկօրյա դասընթաց-համաժողով, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Ղազախստանի և մեր հանրապետության դեղերի ոլորտը կարգավորող կազմակերպությունների, մաքսային և իրավապահ մարմինների պատվիրակություններ:

 

Այս դասընթացները վարելու իրավունքը վստահված էր բնագավառի եվրոպական առաջատար մասնագետներին, ովքեր հսկայական փորձ ու հմտություն ունեն դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի գործում, միաժամանակ հանդիսանում են Դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի «Մեդիքրայմ» համաձայնագրի մշակման ակտիվ մասնակիցներ:

 

Բացելով դասընթաց-համաժողովը, ողջունելով մասնակիցներին և հյուրերին, ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն իր առանձնահատուկ շնորհակալությունը հայտնեց Եվրախորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչությանը` ընձեռած նման հնարավորություն համար: Նա շեշտեց, որ երևանյան դասընթաց-համաժողովը ներառում է դեղերի, դեղանյութերի բժշկական նշանակության արտադրանքի կեղծման հիմնահարցերը, կեղծման դեմ պայքարի միջոցները, բաշխման շղթայում հայտնվելու խնդիրները, դեղերի ինտերնետային առևտրի բացերն ու թերությունները, ինչպես նաև մի շարք այլ նմանօրինակ հարցեր:

 

«Ես լիահույս եմ, որ կեղծ դեղերի դեմ պայքարի եվրոպական փորձի փոխանակումը մեզ հնարավորություն կընձեռի աշխատել առավել նպատակասլաց, կիրառել պայքարի արդիական միջոցներ»,-ասաց պարոն Թոփչյանը:

 

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն Առողջապահության նախարարության և անձամբ նախարարի անունից համաժողովի աշխատանքներին արդյունավետ սկիզբ և ավարտ բարեմաղթելով, ընդգծեց, որ թեման մեզ համար շատ հրատապ ու արդիական է, քանզի անկախացումից ի վեր, ավելի քան երկու տասնամյակ, դեղերի շրջանառությունն ազատականացվել, սակայն չի կարգավորվել: Այս ասպարեզում մենք դեռևս շատ անելիքներ ունենք, հանգամանք, որ բազմաթիվ լուծելի խնդիրներ է ծնել` սկսած դեղերի գրանցումից, անվերահսկելի գործածումից, մինչև բացթողում:«Այս հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարությունը մի շարք գործնական քայլեր է ձեռնարկել. շատ շուտով կհաստատվի նոր մշակված օրենքը, ինչը հնարավորություն կտա փակել այն դաշտը, որը բաց էր մնացել: Հենց մեր հետագա անելիքների, ճշգրտումներ մտցնելու շնորհիվ, լիահույս եմ, որ լիովին կկարգավորվի դեղերի դաշտը»,-համոզմունք հայտնեց փոխնախարարը:

 

Եվրախորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչության կեղծման դեմ պայքարի հարցերով պատասխանատու Սաբինա Վալսերը, կարևորելով ԱՊՀ երկրների համար կազմակերպված երևանյան միջոցառումը, ընդգծեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ձեռք բերած հանրապետություններում դեռևս հստակ չի գործում իրավական դաշտը, լիովին հստակեցված չեն շուկայի ազատականացման խնդիրները, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ նաև դեղերի հաստատագրման, ներկրման և շրջանառության մեջ դնելու գործընթացների վրա` արդյունքում ծնելով ստվերային քաղաքականություն: Նմանատիպ դասընթացները, բանախոսի կարծիքով, տեղեկատվության, նման պարագայում ճիշտ գործելու և կողմնորոշվելու տեղեկատվական հսկայական շտեմարան են ոչ միայն բժիշկ-փորձագետների, այլև իրավապահ մարմինների և մաքսային ծառայության աշխատակիցների համար, հատկապես, որ դասընթացների ծրագիրն ամբողջությամբ ներառում է Եվրախորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչության տարիներով իրականացրած լայնածավալ պայքարի արդյունավետ  եղանակները` ընդդեմ կեղծ դեղերի և սննդային հավելումների շրջանառության մեջ դրվելուն:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տատյանա Կոլպակովան փաստեց, որ ի պաշտոնե Մոսկվայում մասնակցել է Դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի «Մեդիքրայմ» համաձայնագրի ստորագրման արարողությանը և գտնում է, որ միայն բնագավառի վերաբերյալ հարուստ գիտելիքներով, տեղեկատվության ու իրազեկվածության միջոցով հնարավոր կլինի արդյունավետ պայքարել հանցագործություն ծնող այնպիսի արատավոր երևույթի դեմ, ինչպիսին կեղծ դեղերի և սննդային հավելումների շրջանառությունն է:

 

«Դեղորայքի կեղծման և նմանատիպ հանցագործությունների հիմնախնդիրներ. փաստեր և սկզբունքներ»,«Դեղորայքի կեղծման դեմ առաջադրվող պայքարի ուղիները և հասարակության առողջության պահպանման մեխանիզմները», «Դեղարտադրող, ներկրող և շրջանառության մեջ դնող մարմինների, ոստիկանության և մաքսային ծառայության համագործակցությունը որպես պայքարի ամենաարդյունավետ եղանակ» վերտառությունների ներքո մի շարք դասախոսություններով ու զեկուցումներով հանդես եկան ԱՀԿ-ի Եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոլիշչուկը, Սաբինա Վալսերը, Բելգիայի Դաշնային իրավաբանական ոստիկանության բաժնի պետ Վան Դեն Բոեյնացը, բժիշկ-փորձագետ  Ռուտ Մոյսիմաննը (Շվեյցարիա), Եվրոպական դեղագործական անվտանգության ինստիտուտի տնօրեն Էշլի Հոուն, Հոլանդիայի մաքսային ծառայությունը ներկայացնող Վինֆրեդ Քուիջը և ուրիշներ:

 

Դասընթացներն ընթանում էին մտքերի աշխույժ փոխանակման և հարց ու պատասխանի մթնոլորտում:

 

Հրավիրված դասընթացավարներին ու ԱՊՀ երկրների պատվիրակներին համաժողովից և դասընթացներից ազատ ժամերի ընթացքում հնարավորություն ընձեռվեց մոտիկից ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, պատմամշակութային կոթողներին, առողջապահության բնագավառի ձեռքբերումներին:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. epochtimes.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...

Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Գենետիկա Մաշկաբանություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...

Բուժում Ուռուցքաբանություն
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...

Հրատապ թեմա Աշխարհում
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես և կարիերան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ